ՖԻՖԱ-ն հրաժարվել է դիտարկել 2014 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության խորհրդանիշ ընտրված զրահամորթի նոր անունների տարբերակները:
Մի քանի օր առաջ այս առիթով ինտերնետ քվեարկություն էր սկսվել: Առաջարկվում էր ընտրություն կատարել երեք տարբերակների միջև` Ամիժուբի, Ֆուլեկո և Զուզեկո: Առաջին տարբերակն ասոցացվում է ընկերության ու ցնծության, 2-րդը` էկոլոգիայի և ֆուտբոլի, իսկ երրորդը` ծովային էկոլոգիայի հետ:
Սակայն քվեարկողները բաց նամակով դիմել են ՖԻՖԱ-ին` խնդրանքով մեծացնել ընտրության հնարավորությունը:
«Մենք սկզբում ցանկանում էինք բաց քվեարկություն կազմակերպել, որտեղ մասնակիցներն իրենք կառաջարկեին տարբերակներ: Բայց դա անհնար էր` մտավոր սեփականության բարդ գործընթացն օրինականացնելու տեսանկյունից»,-ՖԻՖԱ-ի ղեկավարության պատասխանն է մեջբերում ITAR-TASS-ը: Քվեարկության արդյունքները կամփոփվեն նոյեմբերի կեսերին:
Մարզական գործընկեր` SportArmenia.com