Մոուրինյո. Ինձ դուր է գալիս ներկայիս Արսենալը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր է գալիս Լոնդոնի «Արսենալի» խաղը:

«Ըստ իս՝ «Արսենալը» վերադառնում է: Ինձ դուր է գալիս ներկայիս «Արսենալը»: Գիտեմ, որ նրանք մի քանի կարևոր ֆուտբոլիստ են կորցրել, սակայն ինձ դուր է գալիս, թե ինչպես է Արսեն Վենգերը կառուցում թիմը: Ինձ թվում է՝ «զինագործները» կարող են անակնկալ մատուցել:

Կարծում եմ՝ չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին», քանի որ նրանք շատ լավ կազմ ունեն: Հաշվից չի կարելի հանել նաև «Մանչեսթեր Յունայթեդին»: Չեմ կարծում, որ սըր Ալեքսը հանգիստ կընդունի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առանց չեմպիոնության մնալու հանգամանքը, քանի որ նա իսկական մարտիկ է», – պորտուգալացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Մեկնաբանել