Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին

Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։

Բնակարանային աջակցության ծրագիր

  • Վերջնական տեսքի կբերվի մեկուկես ամսում
  • Կլինի կառավարության որոշման տեսքով, այսինքն՝ ԱԺ չի մտնի,
  • Հավաստագրի մեկնարկային արժեքը կլինի 3 մլն դրամ,
  • Կլինեն բնակավայրեր, որտեղ հավաստագրի արժեքը կլինի 4 մլն դրամ,
  • Կլինեն ավելի մեծ թվով բնակավայրեր, որտեղ կառավարությունը ներդրումներ է կատարում, և որոնց դեպքում հավաստագրի արժեքը կկազմի 5 մլն դրամ,
  • Ցանկը կհրապարակվի վերջնական տեսքի բերվելուց հետո,
  • Այս բնակավայրերի ցանկում կլինեն նաև այնպիսիք, որոնք սահմանամերձ չեն,
  • 4 և 5 մլն դրամի հավաստագրերի դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվի,
  • 3 մլն դրամի հավաստագրերի դեպքում վերադարձ կնախատեսվի միայն աշխատունակ տարիքի անձանց դեպքում,
  • Նախ և առաջ, ծրագրի շահառու կդառնան 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ու զոհվածների ընտանիքները, ինչպես նաև ընտանիքներ, որտեղ կան անչափահասներ ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խմբում ընդգրկված անձինք,
  • Ծրագրի շահառու դառնալու գլխավոր պայմանը մնում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը,
  • Դրվելու է նաև բնակվելու պահանջ,
  • ՀՀ քաղաքացիության ձեռք բերման և բնակարանային ծրագրի շահառու դառնալու դեպքում «40+10 հազար» աջակցությունը պահպանվում է,
  • Շահառու կլինեն նաև 2020-ից հետո տեղահանված ընտանիքները։

«40+10 հազար» աջակցության ծրագիր

  • Ծրագիրը կերկարաձգվի ևս 9 ամսով՝ մինչև դեկտեմբերը ներառյալ,
  • Շահառու կլինեն նաև 2020-ից հետո տեղահանված ընտանիքները,
  • Շահառու կդառնան նաև նոր ծնված և ծնվող երեխաները,

Մանրամասները՝ հարցազրույցում

Գևորգ Թոսունյան

  • Բարև Ձեզ մեր հայրենակից
    Խոսք չգնաց զորացրված զինծառայողների մասին ,նրանք ինչ ծրագրից պետք է օգտվեն ։Այսօր Ձեր ասած բազմազավակ ների տան կերակրողը իր տան ավելն էլ է բերել,իսկ զինվորը իր հագուստն էլ չունի։Մենք որպես արի մարդիկ պահանջում ենք ճիշտ խոսեք,ճիշտ որոշում կայացրեք։Մեր երկրին պետք է խիզախ ուժ ,որը լքված էարդեն վեց ամիս։

Մեկնաբանել