Կասկադը վերջնական տեսք կստանա․ աստիճանները կմիացվեն 50-ամյակի հուշարձանին

Երևանի քաղաքապետարանը «Գաֆէսճեան» թանգարանից որպես նվիրատվություն ընդունեց 5 105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ապրիլի 16-ին ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։

«Հարկ է նշել, որ դեռևս 2022-ին նվիրաբերված, չկառուցապատված 11,53 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Մեկնաբանել