Սիրիայի մայրաքաղաքի հարավում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է 6 մարդ, վիրավորվել՝ 20-ը. հաղորդում է BBC-ն:
Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ այս պայթյունը «ահաբեկիչների ձեռքի գործն» է:
Պայթյունը հաջորդել է ժամեր առաջ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հայտարարությանը, թե հակամարտող կողմերը համաձայնել են հրադադար հաստատել Զոհաբերության տոնի օրերին: