Հաստատվել է սիբիրյան խոցի 10 դեպք, իրավիճակը վերահսկելի է. ԱՆ

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայում հոսպիտալացված հիվանդներ չկան:

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանել