Ադրբեջանը Թուրքիայից $3 մլրդ-ի ռազմական ուղղաթիռ կգնի

Ադրբեջանը թուրքական ավիատիեզերական TAI 60 ընկերությանը T-129 ATAK հարավածային ուղղաթիռներ է պատվիրել, որոնց արտադրությունը Թուրքիայում մեկնարկում է այս տարի: Ուղղաթիռները կնախագծվեն և կարտադրվեն հատուկ Ադրբեջանի համար: Գործարքի արժեքը $3 մլրդ է, հաղորդում է Sabah-ը:

ATAK ռազմական ինքնաթիռները Թուրքիայի՝ սեփական արտադրության սպառազինություններով, սարքավորումներով և համազգեստով ապահովման պետական ծրագրի մի մասն է: Ուղղաթիռները կարող են զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն՝ թռիչքներ իրականացնելով եղանակային և վատ տեսանելիության պայմաններում:

Բացի Ադրբեջանից՝ ուղղաթիռները գնելու ցանկություն է հայտնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալայզիան, Պակիստանը և Հորդանանը:

Մեկնաբանել