«Կենգուրու 2013»-ը մեկ շաբաթով հետաձգվել է

«Այբ» կրթական հիմնադրամը, hաշվի առնելով սովորողների շրջանում գրիպով հիվանդացության տարածման միտումները և գարնանային արձակուրդի երկարաձգումը, մեկ շաբաթով հետաձգում է «Կենգուրու 2013»-ը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է 39 500 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիների համեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտությաննախարարությունների հովանու ներքո:

Մեկնաբանել