Kickstarter-ը ներկայացրել է ամենափոքր լիցքավորիչը

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է նոր` Fuel Micro Charger ամենափոքր լիցքավորիչ սարքի արտադրության համար միջոցների հավաքագրման աշխատանքը: Ինչպես հաղորդում է Mashable-ը, լիցքավորիչը նախատեսված է microUSB մուտք ունեցող բջջային սարքավորումների համար:

Ամերիկյան Devotec Industries ընկերության ծրագրային մշակման մասնագետները Fuel Micro Charger-ն անվանում են լիցքավորման ամենափոքր սարքը: Այն պատրաստված է ալյումինից, չափերն են` 3,33×2,28×1,27 սմ:

Լիցքավորիչը կարելի է լիցքավորել էլեկտրաէներգիայի կամ համակարգչի միջոցով: Fuel Micro Charger-ը ապալիցքավորվում է 1-3 ամսում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով` լիցքավորելով հեռախոսը Micro Charger-ի օգնությամբ, կարելի է խոսել 20-30 րոպե: Նախագծի կյանքի կոչման համար հարկավոր է հավաքագրել $20 հազ., որից $17 հազ-ը հավաքագրվել է հենց գաղափարի ներկայացման պահին: Այն մարդիկ, որոնք նախագծի համար կհանգանակեն $15 և ավելի, լիցքավորիչը նվեր կստանան: Մանրածախ առևտրի դեպքում սարքավորումը կարժենա $24,9:

Մեկնաբանել