«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնին, կդադարեցնի հացադուլը:
Րաֆֆին կդադարեցնի հացադուլը
-
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։ Ըստ նրա՝ այդ ակնկալիքը չի արդարացել, բայց այդ ուժերը փորձել են խնդիրները լուծել նաև 2021-ի մայիսին ՀՀ […]
-
«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն և չինքնիշխանություն»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» «չակնկալիքների շարժումը» տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»։ «Մարդիկ, ովքեր ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումն ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը»,- մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը։ […]
-
Կշարունակվի՞ արդյոք սահմանազատումը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և սահմանազատման գործընթացի հետ կապված գլխավոր խնդիրները։ Անդրադարձ է կատարվում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
-
Արցախը՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո․ մաս 1՝ Հադրութ
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերում ավերումների մասին։ #CivilNetCheck-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ ուսումնասիրել է Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած նախկին ԼՂԻՄ-ի տարածքում տեղի ունեցած ավերածություններն ու փոփոխությունները։ Հոդվածաշարի առաջին հոդվածում ներկայացվում է Հադրութի շրջանի գյուղերի վիճակը։ 2020-ին Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ ավելի քան 50 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու ամբողջական էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հադրութի շրջանի գյուղերը 2015-ի մարդահամարի համաձայն՝ Հադրութի շրջանի ընդհանուր բնակչությունը 12 000 էր։ Արբանյակային […]
-
Իրանի նախագահի պաշտոնակատարը Փաշինյանին վստահեցրել է՝ բոլոր ծրագրերը շարունակական կլինեն
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ «Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի»,- ասված է հաղորդագրությունում։ Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական […]
-
Վազաշեն, Տավուշ․ մաշվող գյուղի առօրյան
Տավուշի Վազաշեն գյուղը հայտնի է եղել խաղողագործությամբ, բայց այսօր այստեղ աշխատանքի լուրջ խնդիր կա։ Բնակչությունը գնալով պակասում է։ Գյուղում դեռ շատ են 90-անների պատերազմում հրետակոծված տները։ Առօրյայի, կրակոցների պատճառով տունը լքելու, գյուղի ինքնապաշտպանական մարտերի ու համեղ թուզի մասին են պատմում սահմանամերձ Վազաշենի բնակիչները։