YouTube-ը փակվում է. Google-ի ապրիլմեկյան կատակը

Google որոնողական հսկան Ծիծաղի միջազգային օրը հայտարարել է ապրիլի 1-ից իրեն պատկանող YouTube տեսահարթակը 10 տարով փակելու մտադրության մասին, որի նպատակն էր իբրև դիտել կայքում մինչ այժմ բեռնված բոլոր տեսանյութերը և ընտրել դրանցից լավագույնները, հաղորդում է Cnet-ը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հաղթողների անունները կհայտարարվեն 2023թ., երբ YouTube-ը կրկին կանցնի իր բնականոն աշխատանքային ռեժիմին: Կայքում հրապարակվելու էր միայն լավագույն տեսանյութը, իսկ նրա հեղինակը ստանալու էր MP3 նվագարկիչ և $500` հաջորդ նախագծի համար:

Նշվում էր, որ տեսանյութերի դիտման և ընտրության գործընթացին մասնակցելու էր 30 հազ. մասնագետ:

Հիշեցնենք, որ 2005թ. թողարկված YouTube տեսահարթակն ամենահայտնին է ամբողջ աշխարհում: Վիճակագրության համաձայն` 2013թ. YouTube-ի այցելուների թիվը գերազանցել է 1 մլրդ-ը:

Մեկնաբանել