Շեքսպիր՝ հանճարեղ դրամատուրգ, խոշոր հողատեր և ձեռնարկատեր

Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ էր և դրամատուրգ, այլև խոշոր հողատեր և հաջողակ ձեռնարկատեր. այս մասին են վկայում Ուելսի Աբերիսթուիթ համալսարանում հայտնաբերված փաստաթղթերը:

Նոր տեղեկությունների համաձայն՝ մեծն բանաստեղծը չի խորշել աղքատության ու սովի հաշվին հարստանալուց: Դատական գրառումներն ու հարկային տեղեկանքները վկայում են այն մասին, որ Շեքսպիրը 15 տարվա ընթացքում գնել է մեծ քանակությամբ ցորեն, գարի, ածիկ և անբերրիության ու սովի շրջաններում դրանք վաճառել աղքատներին մի քանի անգամ բարձր գնով:

«Չնայած իր պիեսներում նա պաշտպանել է աղքատների ու կարիքավորների իրավունքները՝ արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ դրամատուրգն իրականում ունևոր հողատեր էր, որը պարբերաբար կանգնել է դատարանի առաջ՝ պարենի ապօրինի կուտակման և հարկերից խուսափելու համար»,- գրել է բրիտանական Daily Maily-ը՝ հավելելով, որ Շեքսպիրը, շահագործելով ուրիշներին, մեծ եկամուտներ էր կուտակում:

Ըստ թերթի՝ օրինական և ապօրինի գործարքներ իրականացնելուց հետո 1613թ. Շեքսպիրը թողել է ձեռնարկատիրությունը. նա ուներ 24 տարվա աշխատանքային փորձ: Հայտնի է նաև, որ 18 տարեկանում Շեքսպիրն ամուսնացել է իրենից ութ տարով մեծ Աննա Հեթեուեյի հետ, որը տեղացի կալվածատերերից մեկի դուստրն էր:

Մեկնաբանել