Շավարշ Քոչարյանն ընդունել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշել է, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ընդգծվել է դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակել են երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։

Մեկնաբանել