Պետդեպը մեկնաբանել է Ադբեջանում NDI-ի շուրջ ստեղծված աղմուկը

ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները գործում են չափազանց նեղ, հստակ սահմանափակված ղեկավարման սկզբունքներով, և Վաշինգտոնը չի ֆինանսավորում որևէ կուսակցություն կամ գաղափարախոսական շարժում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակՎիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) գործունեության և գլխավոր դատախազ ԶաքիրՂարալովի՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին խնդրի առնչությամբ ուղղված նամակի մասին հարցը, հաղորդում է APA-ն: Նուլանդի խոսքով՝ նման բոլոր կազմակերպությունների ֆինանսավորումն ընթանում է նույն սկզբունքով և ամբոջ քաղաքական սպեկտրով: Ըստ նրա՝ որևէ այլ լրացուցիչ տեղեկություն չունի NDI-ի Ադրբեջանում գործունեության մասին:

Մեկնաբանել