Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կշահագործվի 2014թ.

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ամբոջովինն կշահագործվի 2014թ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը, հաղորդում է Trend-ը:

Ներկայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Վրաստանի և Թուրքիայի տարածքում:

Նախագծի շրջանակում ծրագրվում է Մարաբդա-Ախալքալաք երկաթգծի վերակառուցումն ու վերաշահագործարկումը, ինչպես նաև Ախալքալաքից մինչև Թուրքիայի սահմանած ընկած ավտոճանապարհը:

Ադրբեջանը վրացական կողմին շինաշխատանքների համար $775 մլն վարկ է հատկացրել: Նախատեսվում է, որ երկաթուղին ապահովելու է տարեկան 10-25 մլն տ բեռների տեղափոխում: 98 կմ երկարություն ունեցող երկաթգիծը սկսվելու է Թուրքիայի Կարս քաղաքից և ավարտվելու վրացական Ախալքալաքում: Երկաթգծի զգալի մասը՝ 68 կմ-ը, Թուրքիայի տարածքով է անցնելու, մնացած 30 կմ-ը՝ Վրաստանի։ Նախագծի ֆինասնավորման $202 մլն-ը նախատեսվում է թուրքական և $220 մլն-ը՝ վրացական հատվածի կառուցման համար։ 2009թ. երկաթուղու վրացական հատվածը թանկացել է շուրջ երկու անգամ, և նախագծի ընդհանուր արժեքը հասել է $600 մլն-ի: 2012թ. նախագծի արժեքը կրկին բարձրացել է՝ հասնելով արդեն $775 մլն-ի: Վրաց-ադրբեջանական տանդեմը նախագծի պարբերաբար թանկացումը պայմանավորել է եղանակային անբարենպաստ պայմաններով, աշխատանքների ծավալների ճշգրտումով, հումքի և շինանյութի համաշխարհային գների բարձրացմամբ և այլն։

Մեկնաբանել