ՀԱԿ-ի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է անում իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ` նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:

Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես` նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»:

Մեկնաբանել