Արթուր Մինասյանը և Գոռ Հակոբյանը խոսում են ոստիկանության համակարգում մարդու իրավունքների ոտնահարման պատճառների մասին՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է մնալ ռեժիմի մաս:
Դիտակետ. Փոխվել է միայն համազգեստը
Post navigation
Posted in:
Արթուր Մինասյանը և Գոռ Հակոբյանը խոսում են ոստիկանության համակարգում մարդու իրավունքների ոտնահարման պատճառների մասին՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է մնալ ռեժիմի մաս:
Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ «Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, մետրոյով ուղևորափոխադրումները ժամը 10:30-ից դադարեցված էին: Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր եղել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում կրկին պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ օգոստոսի 16-ին, բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում։ Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր: «Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Առաջվա պես վստահ ենք, ինչպեսև դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել Պապիկյանին՝ «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» […]
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված և ինքնությունը պարզված 14 քաղաքացիների անունները` Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 14-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորած է համարվում 4 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Քանի որ տեղեկություն կա, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մեծ տեխնիկա չենք օգտագործում, որ չվնասենք։ Հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով, հավաքվում է տարածքում եղած բեկորները և տեղափոխում տարածքից դուրս»,- նշել է նա։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններ տեղափոխված 62 քաղաքացիներից բուժումը շարունակում է 7 տուժած, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ։
Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։ Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: «Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- ասված է հաղորդագրությունում։ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։