Civilnet.am
Ֆոտոշարք. Ջահերով երթ

Post navigation
Posted in:
Civilnet.am
Նոր գիւղ գրեթէ ամէն օր կ’երթամ, բայց ծայրէ ծայր վերջին անգամ մէկ ու կէս տարի առաջ քալած էի: Այդ ատեն տխուր էին Նոր գիւղցիները… Բացի սղութենէ զիրենք տխրեցուցած էր նաեւ քառասունչորս օրեայ ծանր պատերազմը, որուն զոհ գացած էին նաեւ իրենց տղոցմէ մի քանին: Հիմա աւելի տխուր է Նոր Գիւղը, աւելի տխուր են Նոր Գիւղցիները… Նոր Գիւղի մէջ պտոյտս կը սկսիմ թաղին Հիւսիս արեւելքէն՝ Գաբրիին քովէն: Կը յիշէ՞ք, Գաբրին հայկական ճաշարան մըն էր, ուրկէ ամէն գիշեր կը լսուէին Ճորճ Թիւթիւնճեանի ազգային եւ յեղափոխական երգերը. Ճորճ Թիւիթիւնճեանը հռչակաւոր էր, ոչ միայն Հալէպի, այլ ամբողջ սփիւռքի մէջ: Հալէպցի զբօսաշրջիկները, անոր ձայնագրութիւնները գաղտնաբար Հայաստան […]
Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ «Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, մետրոյով ուղևորափոխադրումները ժամը 10:30-ից դադարեցված էին: Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր եղել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում կրկին պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ օգոստոսի 16-ին, բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում։ Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր: «Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Առաջվա պես վստահ ենք, ինչպեսև դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել Պապիկյանին՝ «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» […]
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված և ինքնությունը պարզված 14 քաղաքացիների անունները` Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 14-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորած է համարվում 4 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Քանի որ տեղեկություն կա, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մեծ տեխնիկա չենք օգտագործում, որ չվնասենք։ Հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով, հավաքվում է տարածքում եղած բեկորները և տեղափոխում տարածքից դուրս»,- նշել է նա։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում […]