Ադրբեջանական SOFAZ-ը՝ «ՎՏԲ»-ի բաժնետեր

Ադրբեջանի պետական նավաթային հիմնադրամը (SOFAZ) կդառնա ռուսական խոշորագույն բանկերից մեկի՝ «ՎՏԲ»-ի բաժնետերերից, հաղորդում է ռուսական «Պրայմ» գործակալությունը: SOFAZ-ը բանկի երկրորդային բաժնետոմսերի (SPO) գնման հստակ պարտավորություններ է ստանձնել: Հիմնադրամն ընդգրկվել է խոշոր ներդրողների, այդ թվում՝ նորվեգական Norges Bank Investment Management սուվերեն հիմնադրամի և մի շարք մասնավոր բաժնետերերի շարքում, որոնք մտադիր են գնել բանկի ամբողջ՝ $3,26 մլրդ-ի երկրորդային բաժնետոմսերը:

Ըստ գործակալության՝ բանկը մի խումբ խոշոր ներդրողների, ինչպես նաև գործող բաժնետերերի կողմից երկրորդային բաժնետոմսերի գնման հստակ հավաստիացումներ է ստացել, և գործարքը արդեն կայացել է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տեղաբաշխման կազմակերպիչը ամերիկայն JP Morgan-ը և գերմանական Deutsche Bank-ն են: Այնուհետ հաղորդվել էր, որ հիմնական ներդրողները ռուս գործարարներ են լինելու:

2013թ. ապրիլի 1-ի դրությամբ SOFAZ-ի ակտիվների ծավալը $34,3 մլրդ է: 2012թ. դեկտեմբերին հիմնադրամը Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում իր առաջին խոշոր գործարքն է իրակացնարել՝ ռուսական «Մայրաքաղաքային ապահովագրական խմբից» գնելով «Տվերսկայա, 16» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերը, որը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Գալերեյա ակտյոր» առևտրա-գրասենյակային կենտրոնի սեփականատերն է: SOFAZ-ը խոշոր գնումներ է կատարել նաև Փարիզի և Լոնդոնի անշարժ գույքի շուկայում:

Ըստ հիմանդրամի ղեկավարության՝ SOFAZ-ը մտադիր է մոտ ապագայում Ասիայի անշարժ գույքի շուկայում շուրջ $1 մլրդ-ի ներդրում սկատարել:

Մեկնաբանել