Գորիս-Տաթև ճանապարհին տեղի ունեցած պատահարի փաստով հարուցվել է քրգործ

Մայիսի 1-ին` ժամը 16:30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և 15 մ բարձրության ժայռից ընկել «Սատանայի կամուրջ» կոչվող տարածք` այնտեղ այդ պահին կանգնած` 1973թ. ծնված Հայկ Մարտիկյանի վրա: Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Հայկ Մարտիկյանը, վարորդը` 1976թ. ծնված Վրույր Ղազարյանը և ուղևորներ` 1984թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 2002թ. ծնված Սիլվա Ղազարյանը և 2007թ. ծնված Սերոբ Ղազարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները` 2003թ. ծնված Վահե Թունյանը, 1992թ. ծնված Նոնա Թունյանը, 1972թ. ծնված Մալվինա Ղազարյանը, 1990թ. ծնված Գրիգոր Ավետյանը և 1996թ. ծնված Աիդա Թունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել