Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել «հիջաբի գերիների» ևս մեկ խումբ

Այսօր՝ հունիսի 3-ին, Բաքվի շրջանային դատարանում ազատազրկման է դատապարտվել ևս 6 հոգի, որոնք 2012թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել են ի պաշտապանություն միջնակարգ դպրոցներում հիջաբ կրելուն կազմակերպված ցույցերին, հաղորդում է contact.az-ը:

Մեղադրյալներից երկուսը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման, մնացածները մինչև 2 տարվա ազատազրկման:

Այց ցույցի հետ կապված ձերբակալվելել է ընդհանուր առմամբ 31 մարդ, որոնցից 19-ը արդեն դատապարտվել է: Գործով մեղադրյալներին իրավապաշտպաններն անվանում են «հիջաբի գերիներ»:

Նրանց մի մասի վերաբերյալ դատավճիռը կայացվել էր ապրիլին :

Մեկնաբանել