Թուրքական բանակը կզրկվի իր հիմնական արտոնություններից մեկից

Թուրքիայում փոփոխության է ենթարկվում ռազմական հեղաշրջումների համար օրինական հիմնավորում հանդիսացող Թուրքիայի զինված ուժերի ներքին ծառայություների օրենքի 35-րդ հոդվածը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել է, որ կառավարությունը հունիսի 27-ին հոդվածի փոփոխման օրինագիծ է ներկայացնելու մեջլիսին:

Վերոնշյալ օրենքն ընդունվել է 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո` 1961թ. ապրիլին 1-ին: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի պարտականությունն է պաշտպանել և հովանավորել թուրքերի երկիրը և Թուրքիայի Հանրապետությունը: 35-րդ հոդվածը հնարավորություն է տալիս թուրքական բանակին միջամտել քաղաքացիական գործերին և դրանց օրինական հիմնավորում տալ:

Նշենք, որ դեռևս 2010թ. զինվորականության դեմ անհաշտ պայքար մղող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում էր փոփոխության ենթարկել այս օրենքը:

Մեկնաբանել