Ի՞նչ գին կվճարի Հայաստանը, եթե դուրս գա Ռուսաստանի «զոնտիկի» տակից կամ ստիպվա՞ծ է արդյոք պաշտոնական Երևանը հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից:
Լրաzoom. անդամագրվելով գոյություն չունեցողին
Post navigation
Posted in:
Ի՞նչ գին կվճարի Հայաստանը, եթե դուրս գա Ռուսաստանի «զոնտիկի» տակից կամ ստիպվա՞ծ է արդյոք պաշտոնական Երևանը հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից:
Մկրտիչ Կարապետյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում»։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերնայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել է Սիմոնյանը՝ եկեղեցու հոգևորականներին համեմատելով գործարարների հետ։ Սիմոնյանի հայտարարություններին արդեն արձագանքել են Սուրբ Էջմիածնից՝ այն անվանելով սուտ։ «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, […]
Հնդկաստանում օրական 4 կմ երկաթուղի է կառուցվում։ Միայն վերջին տարում կառուցվել է 5300 կմ երկաթուղային ցանց, իսկ անցած տասը տարում՝ 31 000 կմ երկաթուղի, որը հավասար է Գերմանիայի երկաթուղային ողջ ցանցին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի երկաթուղիների, կապի և ՏՏ հարցերով նախարար Աշվինի Վայշնաուն։ Ինչպես հաղորդում է հնդկական NDTV-ն, Վայշնաուն Մումբայում կայացած միջոցառմանը ներկայացրել է Հնդկաստանում երկաթուղու զարգացման ռազմավարական ծրագիրը վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարման տասը տարիներին։ Նախարարը նշել է, որ նախկինում երկաթուղու նկատմամբ մոտեցումը եղել է որպես «կթու կովի», մինչդեռ այժմ այն դարձել է վերափոխումների շարժիչը։ «Այսօր երկրում օրական 4 կմ երկաթուղի է կառուցվում։ Միայն վերջին ֆինանսական տարում մենք կառուցել […]
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը կանխատեսում է հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո այդ երկրում հնարավոր զարգացումների մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Իրանի նախագահի մահն էականորեն չի ազդի Իրանի տարածաշրջանային ռազմավարության վրա, բայց կմեծացնի անորոշությունը երկրի Գերագույն առաջնորդի մոտալուտ իրավահաջորդության շուրջ, ինչը կարող է հանգեցնել կոշտ ներքին և արտաքին քաղաքականության ավելի տևական դիրքորոշման: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվեց մայիսի 19-ին, երբ նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մայիսի 20-ին հնգօրյա սուգ հայտարարեց Ռայիսիի մահից […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck 2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողներն ընդգրկվեցին Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ Հայաստանում գրանցված ավիափոխադրողները չեն կարող կոմերցիոն թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ չորս տարի անց ինչ փոփոխություններ են եղել այս ոլորտում, և որքան ժամանակ է պահանջվել այլ երկրներից ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար։ Ինչպե՞ս Հայաստանը հայտնվեց ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Եվրոպական օդային տարածքը հնարավորինս անվտանգ դարձնելու և անապահով ինքնաթիռների մուտքը ԵՄ տարածք կանխելու համար Eurocontrol-ը (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) 2016-ին նոր համակարգ ներդրեց։ Այսպիսով, 2016-ից երրորդ երկրի օպերատորները (TCO, “third country operator authorisation”) ԵՄ օդային տարածքում կոմերցիոն […]
«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել։ Մայիսի 21-ին դատարանը փոխել է Սաղաթելյանի և Սամսոնյանի խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը՝ հաղորդումներ չվարելու սահմանափակումներով։ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը)։ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը միասին վարում են «Իմնեմնիմի» փոդքաստը։ ՔԿ-ն հաղորդել էր, որ քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման […]
Այժմ Իրանում տարբեր վարկածներ են շրջանառվում նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետ կապված: Քննարկվում են թե՛ սպանության, թե՛ դժբախտ պատահարի տարբերակները, նշում է արևելագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
Դեռևս հայտնի չէ՝ Տավուշից հետո սահմանազատման գործընթացը որ հատվածում է շարունակվելու։ «Ես նման տեղեկություն չունեմ»,- մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հատվածում է շարունակվելու սահմանազատման գործընթացը։ Ազգային ժողովի նախագահ, սակայն, չի բացառում, որ Տավուշի չորս գյուղերից հետո այլ հատվածներում ևս սահմանազատումը տեղի ունենա 1976-ի քարտեզներով։ «Ես չեմ բացառում, որովհետև իրավական առումով սա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը։ Ենթադրում եմ, որ տրամաբանությունը նույնը պետք է լինի և շարունակական պետք է լինի»,- ասել է նա։ Ճշտող հարցին՝ հենց 1976-ի քարտեզներո՞վ, Սիմոնյանը պատասխանել է․ «Ես տենց կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: