ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

Մեկնաբանել