Ջրցան մեքենաները Երևանի բնակիչներին ջրով կապահովեն՝ Վարդավառի կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այսօր՝ հուլիսի 7-ին, կազմակերպվել են տոնական տարաբնույթ միջոցառումներ:

Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները լվացել են երևանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում նաև ջրցան մեքենաների շքերթ է կազմակերպվել, որից հետո մեքենաները բնակիչներին ջրով ապահովելու համար ուղևորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր, նաև բակային տարածքներ:

Մեկնաբանել