Microsoft-ը ավարտել է Windows 8.1-ի աշխատանքները

Microsoft-ը ավարտել է Windows 8.1 օպերացիոն համակարգի հետ կապված աշխատանքները, հաղորդում է Cnet-ը: Հաջորդ շաբաթից վերջինիս RTM (Release To Manifacturing) տարբերակը 2013թ․ հոկտեմբերի 18-ից հասանելի կլինի ընկերության գործընկերների և համակարգի հիմնական օգտագործողների շրջանակում:

Աղբյուրը նշում է, որ Windows 8.1-ի վերջնական տարբերակի աշխատանքներն ավարտվել են 2013թ․ օգոստոսի 23-ին: Հատկանշական է, որ արտոնագրված Windows 8.0-ի օգտագործողների համար RTM-ի թարմացումը կտրամադրվի անվճար:

Մեկնաբանել