Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը, հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի այդ որոշումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ գործընթացին:
Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր երկրի՝ Մաքսային միություն մտնելու որոշման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու մասին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ասված է բանակցությունների ավարտին երկու նախագահների տարածած համատեղ հայտարարությունում: