2013թ. ամենահարուստ չինացու կարողությունը` $22 մլրդ

Անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ, Dalian Wanda Group ընկերության ղեկավար Վան Ցզյանլինը դարձել է Չինաստանի 2013թ. ամենահարուստ մարդը, որի կարողությունը գնահատվել է $22 մլրդ: Նա գլխավորել է չինական Hurun Report ընկերության` Չինաստանի 2013թ. ամենհարուստ մարդկանց վարկանիշը:

Վարկանիշում երկրորդ հորիզոնականում է զովացուցիչ Wahaha ըմպելիքներ արտադրող ընկերության սեփականատեր Ցզուն Ցինհոուն` $18,7 մլրդ կարողությամբ: Նախորդ տարիներին հենց նա է գլխավորել վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Tencent տեխնոլոգիական հսկայի սեփականատեր Մա Հուաթենը` $10,1 մլրդ, Great Wall Motors ավտոմոբիլային կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Վեյ Ցզյանցզյունը`$8,4 մլրդ, ինչպես նաև Country Garden դեվելոփերական ընկերության սեփականատեր և Չինաստանի ամենահարուստ կինը` Յան Հուեյյանը` $8,3 մլրդ:

Մեկնաբանել