Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության կասկածանքով. ՊՆ

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով) 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է $2 հազ. գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները և հարազատները ներկայում Հանրապետության հրապարակում են և պահանջում են ազատ արձակել ազատամարտիկին:

Ազատամարտիկի գտնվելու վայրը սեպտեմբերի 19-ից` ժամը 21:00-ից հայտնի չէր, միայն սեպտեմբերի 20-ի առավոտյան նրա ընտանիքի անդամներին զանգահարել էին Ռազմական ոստիկանությունից և հայտնել, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենց մոտ է: Ոստիկանությունից խնդրել են ներկայացնել ազատամարտիկի անձնագիրը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել