Սերժ Սարգսյանն այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում է Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր:

Մեկնաբանել