Հրդեհ «Գրանդ Քենդիի» տարածքում (լրացված)

Սեպտեմբերի 25-ին` ժամը 06:57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 12:13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թիվ 5 ՀՓՋ-ի խմբի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: