Վերջին 18 տարում Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կարվեն 31-րդ անգամ

Վրաստանում մեծ հեղինակություն ունեցող ոչ կառավարական «Երիտասարդ փաստաբանների միությունը» պետական սահմանադրական հանձնաժողովին, որը հոկտեմբերի 9-ին սկսել է աշխատանքներ կատարել Սահամանդրության մեջ հերթական բարեփոխումների փաթեթի վրա, կոչ է արել հաշվի առնել հասարակության տեսակետը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Սահմանադրական բարեփոխումները, որը մշակվում է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած հանձնաժողովը, խորհրդարան կներկայացվի 2014թ. սեպտեմբերին:

Միության տվյալների համաձայն` Սահմանադրության ընդունման պահից ի վեր` մայր փաստաթղթում փոփոխություններ կատարվել են 30 անգամ:

«Այդ փոփխությունները, հիմնականում, համապատասխանել են քաղաքական առանձին խմբերի շահերին: Պետական ինստիտուների նման վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ հասարակության մեջ որոշակի նիհիլիզմ է առաջացրել և կասկածի տակ դրել փաստաթղթի կարևորությունը», -ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանը պետական հանձնաժողովի կազմը հաստատել է անցած շաբաթ, որի կազմում են խորհրդարանի 20 պատգամավոր, Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահները, օմբուդսմենը, փաստաբաններ և այլք:

Մեկնաբանել