Բիրյուլևոյի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ծագումով ադրբեջանցի, 1982թ. ծնված Օրհան Զեյնալով Զահիթօղլին ձերբակալվել է Մոսկվայից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կոլոմնա բնակավայրում: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Ռիա նովոստին»: Նա ձերբակալվել է քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ Արագ արձագանքման հատուկ ջոկատայինների աջակցությամբ: Կասկածյալի ինքնությւոնը պարզվելու մասին ՌԴ ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր այսօր՝ կեսօրին մոտ: Շերբակովին սպանած անձը դեպքից հետո փախուստի էր դիմել։ Թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Նրանք կողմ էին հանդես եկել «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով՝ կարող էր թաքնվել հանցագործը) փակմանը։ «Բիրյուլևոյի» բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների, որոնց ընթացքում ձերբակալվել էր մոտ 400 մարդ։ Ռուսաստանի ոստիկանությունը միգրանտների զանգվածային ձերբակալություններ է իրականացրել Արևմտյան Բիրյուլևոյում: Հոկտեմեբերի 13-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում ազգամիջյան հողի վրա տեղի էին ունեցել մի շարք անկարգություններ:

Լուսանակարը՝ lifenews.ru-ի

Մեկնաբանել