ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել մարտերը Դամասկոսի արվարձանում՝ բնակչությանը տարհանելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական բանակին և ապստամբներին դադարեցնել կրակը Դամասկոսի Մուադամիե արվարձանում , որը թույլ կտա տարհանել խաղաղ բնակիչներին և դեղորայք մատակարարել, հաորդում է BBC-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսի խոսքով՝ չնայած նրան, որ անցյալ կիրակի հաջողվել է մոտ 3 հազ. մարդ տարհանել, այնտեղ դեռ շարունակում են մնալ նույնքան բնակիչներ, ովքեր չեն կարողանում լքել այդ շրջանը մարտերի և կրակոցների պատճառով:
Ամոսը նաև ընդգծել է, որ հազարավոր ընտանիքներ փակված են մնում Սիրիայի այլ հատվածներում: Դրանով պայմանավորված՝ նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է խաղաղ բնակիչներին թույլ տալ տեղափոխվել անվտանգ շրջաններ՝ առանց հարձակման ենթարկվելու վախի»: Միևնույն ժամանակ Ամոսը մատնանշել է մարտնչող կողմերի պարտականությունները՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում:

Մեկնաբանել