Պաշտպանության ոլորտում հայ-իրաքյան համագործակցության հեռանկարների քննարկում՝ ՊՆ-ում

Պշտպանության նախարարության վարչական համալիրում՝ նոյեմբերի 8-ին, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում:

Մեկնաբանել