Եվրախորհրդարանն «այո» ասաց Ադրբեջանի հետ անայցագիր ռեժիմի պարզեցմանը

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Ադրբեջանի միջև այցագրային ռեժիմի պարզեցման և ռեադիմիսայի՝ հետընդուման մասին համաձայնագրերին: Խորհրդարանի լիագումար նիստին ընդունվել է Բրյուսելին ուղղված համապատասխան հանձնարարականը, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:
«Այս համաձայնագրերի ստորագրումը քայլ առաջ է քաղաքացիների տեղաշարժի մոբիլիզացման բարձրացման հարցում: Դրանց շնորհիվ գործընթացները կդյուրացվեն և կարագացվեն», -ասված է որոշման մեջ:
Մարտի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագրի մասին օրենքը: Համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. նոյեմբերին: Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. փետրվարի 28-ին: Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանը դեռ չի վավերացրել: Այս երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի խոսքով՝ այն կվավերցավի 2014թ. ամռանը:

Մեկնաբանել