«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների խորապատկերում Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների և հնարավորությունների մասին:
Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների խորապատկերում Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների և հնարավորությունների մասին:
Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին դեպի Երևան։ «Սա հանուն մեր իրավունքների պայքար է, գոյաբանական պայքար։ Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն: «Ես դրա մասին մանրամասն ասել եմ։ Այս պրոսեցը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ։ Ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսին անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքին՝ մի քանի անգամ շեշտելով, որ «ակնկալում են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք»։ «Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, որ չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին։ Նույն բառապաշարով չէ, դրա հինգ տոկոսի չափով, և հնարավոր լինի ՌԴ-ում շարունակել եթերը։ Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառված բան է»,- նշեց նա։ Փաշինյանը շեշտեց նաև, որ դա բխում է նաև ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների պահանջին` կասեցնելու Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը: Այդ պահանջն առաջադրող ուժերին Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանի հետ պատերազմ սադրելու և Հայաստանի տարածքներն օկուպացնելու միջոցով երկրում իշխանափոխության հասնելու մտադրության մեջ: «Ինչ վերաբերում է այդ թվում հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը: Այսինքն՝ կասեցվի Հայաստանի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը: Այսինքն` կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը», – մայիսի 7-ի հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ նման որոշումն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի: «Դրանից հետո լինելու է մեկ պարզ բան՝ սկսվելու է պատերազմ: Դրա անխուսափելի հետևանք է լինելու», – ասաց վարչապետը։ «Այն […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հրավիրած ասուլիսին անդրադարձավ Տավուշում սահմազատման մասին հարցին, մասնավորապես՝ ինչ քարտեզներով է այն տեղի ունենում, և ինչու Բաքուն չի համաձայնվում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում։ Ըստ նրա՝ դա առաջիկայում Ալմաթիում (նախկին Ալմա-Աթա) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպման օրակարգի թեմաներից է։ Փաշինյանը նշեց, որ այդ հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է, որն ընդունված է երկու երկրների կողմից։ Փաշինյանն այն անվանեց անշրջելի իրողություն։ Սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ այն տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա։ «Նախկինում ասել ենք, որ չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ […]
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամաբ երևանյան ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2024-ի մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ոսկանյանի հետ, նրան ձեռքով անհարգալից ժեստ են ցույց տվել, վերցրել են հեռախոսը, այն վերադարձրել և քաշքշել՝ «պատճառելով ֆիզիկական ցավ»։ Քրեական վարույթը նախաձեռնվել է խմբի կազմում խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։ Ոսկանյանը, անդրադառնալով միջադեպի պատճառներին, նախկինում նշել էր, որ վստահ է՝ տեղի ունեցածը իր մասնագիտական գործունեության հետ է կապված։
«Կա՞ն հիմքեր ու փաստեր, որ տավուշյան շարժումը ուղղորդվում է Ռուսաստանի կողմից»․ մայիսի 7-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Վերջինս պատասխանեց՝ «հիմքերն ու փաստերը գալիս են հեռվից, իսկ դատողությունները քաղաքական են»։ «Այն խմբերը, որոնք ամեն բան անում են, որ Հայաստանը չունենա պետական սահման, Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, որ կարողանան վնասել ՀՀ ինքնիշխանությանն ու հեղաշրջում իրականացնելով՝ գան իշխանության»,- ասաց Հովհաննիյանը։ Նա խորհուրդ տվեց հետևել ռուսական պետական հեռուստաալիքներին, ՌԴ-ում ապաստանած հայ քաղաքական գործիչներին։ Ինչո՞ւ ռուսաստանյան ուղղորդման հետ կապված չկան իրավական գնահատականներ՝ հարցրին լրագրողները Հովհաննիսյանին։ Ի պատասխան վերջինս հիշեցրեց՝ քանի զինված խմբեր են Հայաստանում բացահայտվել […]
Եթե եկեղեցին է առաջնորդություն ստանձնում, նշանակում է՝ հասել ենք քաղաքական դեգրադացիայի. նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժումը քաղաքական օրակարգի, պահանջների հստակեցման խնդիր ունի: Այնուամենայնիվ, նշում է վերլուծաբանը, առնվազն իշխանափոխության խնդիր դնելու են: