Տնտեսվարողներին ստվերից դուրս գալու ժամանակ է տրվել

Կառավարությունը մինչև 2014թ. հուլիս ժամանակ է տվել տնտեսվարողներին ստվերից ինքնուրույն դուրս գալու և հավասար մրցակցային դաշտում աշխատելու համար: Այս մասին կառավարության մայիսի 15-ի նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով գործարարների հետ մայիսի 14-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Վարչապետի խոսքով` գործարարների հետ հանդիպմանը սահմանվել են խաղի կանոնները. այն է` բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և դուրս գան ստվերից: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությանն արդեն տրվել է համապատսխան հանձնարարական:

«Եթե տնտեսվարողները չպահպանեն խաղի կանոնները, մենք կօգտագործենք մեր լծակները»,- հայտարարեց վարչապետը:

Կառավարության հաղորդագրության համաձայն` վարչապետը գործարարների հետ քննարկել էր Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Մեկնաբանել