Ստավանգերի մրցաշար. Արոնյանը պարտվել է Գրիշչուկին

Հունիսի 5-ին Նորվեգիայում ընթացող Ստավանգերի գերմրցաշարի երրորդ տուրի հանդիպումները, որի շրջանակում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Պարտիայի 40-րդ քայլում Արոնյանը պարտվել է: Գրիշչուկը, վաստակելով 2 միավոր, հավասարվել է մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային: Լևոն Արոնյանը 1,5 միավորով նահանջել է երրորդ հորիզոնական, սակայն տուրի մյուս զույգերը դեռևս չեն ավարտել իրենց պարտիաները:

Հունիսի 7-ին հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:

Մեկնաբանել