Սահմանը հատած ադրբեջանցին հետ է վերադարձվել

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ադրբեջանական կողմին են հանձնել սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին: ԼՂՀ ռազմագերիներիմ պատանդների և անհայտ կորածների պետական հանձանժողովի տարածածած հաղորդագրության համաձայն՝ ԼՂՀ իշխանությունները ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ 15-ամյա Մուզաֆարզադեին Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Ադրբեջանի  Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում: