Մեսսիի ռեկորդը, 4 թիմերի ելքը փլեյ-օֆֆ․ Չեմպիոնների լիգա, օրվա արդյունքները

Երեկ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայում։ Այդ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ հավասարվելով «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին։ Նա երկու գնդակ է խփել Ամստերդամի «Այաքսի» դարպասը՝ Չեմպիոնների լիգայում իր գոլերի թիվը հասցնելով 71-ի։ 70 գոլ է խփել Ռոնալդուն՝ նման արդյունքի հասնելով Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում։

Բացի այդ, Մեսսին խփել է կատալոնացիների 1000-րդ գոլը եվրագավաթներում։

Հաղթանակների շնորհիվ փլեյ-օֆֆ են դուրս եկել «Բավարիան», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Պորտուն»՝ միանալով նախօրեին հաղթանակներ տոնած և հաջորդ շրջանի ուղեգիր ձեռք բերած «Ռեալին» և «Բորուսիային»։

Խումբ E

Բավարիա (Գերմանիա) – Ռոմա (Իտալիա) 2։0

Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – ԲԿՄԱ (Մ, Ռուսաստան) 1։2

Խումբ F

Այաքս (Հոլանդիա) – Բարսելոնա (Իսպանիա) 0։2

ՊՍԺ (Ֆրանսիա) – ԱՊՕԷԼ (Կիպրոս) 1։0

Խումբ G

Մարիբոր (Սլովենիա) – Չելսի (Անգլիա) 1։1

Սպորտինգ (Պորտուգալիա) – Շալկե (Գերմանիա) 4։2

Խումբ H

Շախտյոր (Ուկրաինա) – ԲԱՏԷ (Բելառուս) 5։0

Ատլետիկ (Բ, Իսպանիա) – Պարտո (Պորտուգալիա) 0։2

Մեկնաբանել