Չավուշօղլուն Հայաստանից «անկեղծ քայլեր» է ակնկալում

Kars MeetingԴեկտեմբերի 10-ին Կարսում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Թամար Բերուչաշվիլիի հանդիպումը:

Եռակողմ ձևաչափով չորրորդ հանդիպմանը արտգործնախարարները քննարկվել են տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև որոշումները, որոնք ընդունվել էին նախորդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը և հույս ունի՝ Հայաստանը նույնպես կմիանա դրան:

«Հայաստանը պետք է անկեղծ քայլեր անի՝ իր հարևանների հետ խնդիրները լուծելու համար»,- ասել է Չավուշօղլուն, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները դեռ պետք է լուծվեն՝ «միջազգային համաձայնագրերի հիման վրա»:

Մեկնաբանել