38-ամյա Ռոնալդոն կարող է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան

(FILES) This file photo taken on June 30

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն պատրաստվում է վերադառնալ մեծ ֆուտբոլ։ Այս մասին հաղորդում է բրազիլական Estadao de Sao Paulo կայքը։

38-ամյա հարձակվողը կարող է հանդես գալ Հյուսիսամերիկյան երկրորդ դիվիզիոնի «Ֆորթ Լոդերդեյլ Սթրայքերս» թիմում։ Հատկանշական է, որ Ռոնալդոն այդ թիմի համասեփականատերն է և պատրաստվում է մասնակցել թիմի ձևավորմանը։ Մասնակցելով հանդիպումներին՝ Ռոնալդոն կգովազդի նոր թիմը և ավելի մեծ ճանաչելիություն կապահովի նրա համար։

Կարիերայի ընթացքում Ռոնալդոն խաղացել է «Կրուզեյրո», ՊՍՎ, «Բարսելոնա», «Ինտեր», «Ռեալ» և «Միլան» ակումբներում։