Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի

UntitledԿառավարության շենքի առջև փետրվարի 9-ին բողոքի ցույց է անցկացվում ի պաշտպանություն «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Արտակ Խաչատրյանի, որը փետրվարի 7-ին անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, կառավարության շենքի առջև հավաքված են հարյուրավոր քաղաքացիներ, որոնք պահանջում են գործով արդարություն: Նրանք պաստառներ են պարզել՝ «Չեք մարսելու», «Մենք բոլորս Արտակ ենք», «Ապահով, թե գանգստերական Հայաստան» և այլ գրություններով, և բղավում են «Արտակ», «միացում» և այլն: Ցույցի մասնակիցները նշում են, որ հարցը պետք է լուծեն իրենք, եթե իրավապահ մարմինները դա անել չեն կարողանում: Ցույցին ներկա են նաև քաղաքական գործիչներ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» կուսակացություններից, ինչպես նաև քաղաքացիական տարբեր շարժումների ներկայացուցիչներ, զոհված զիննորների մայրեր և այլք: Ցույցի մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Փետրվարի 9-ին Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը մամուլի ասուլիսին տեղեկացրել է, որ Արտակի վիճակն այժմ կայուն ծանր է և գործի քննությամբ զբաղվող կառույցներից պահանջել էր գործի շուտափույթ բացահայտում: Նրա խոսքով` հստակ ֆիքսված է մեքենան, որով առևանգել են իր եղբորը, դրա գույնը, պետհամարանիշը:

Մեկնաբանել