ԵՄ-ն 10 մլն եվրո է տրամադրում Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացնելուն

11828_am_2Եվրամիությունը Հայաստանին 10 մլն եվրո վարկ կտրամադրի՝ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի ծրագրերի համար:

Մարտի 16-ին Հայաստանի կառավարությունում երեք փաստաթուղթ է ստորագրվել՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը:

Ստորագրված երրորդ փաստաթուղթը, ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրն է: Վերջինը ստորագրել են Երվանդ Զախարյանը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Մեկնաբանել