Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ձերբակալվածն ընդունել է մեղքը:

«Նախնական տեղեկություններով` զինծառայողի սպանության պատճառ է դարձել կենցաղային վեճը ծառայակցի հետ, որը ներկայում ձերբակալված է և խոստովանական ցուցմունք է տալիս»,- ասված է Հարավային օկրուգի հաղորդագրության մեջ:

Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։ Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է: Դիակի վրա հայտնաբերվել էին կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքեր: Հարուցվել էր քրեական գործ` սպանության հոդվածով:

Մեկնաբանել