Բողոքի ցույց Թբիլիսիում՝ ի պաշտպանություն գազանանոցի տնօրենի

tbilisi protestԹբիլիսիում հունիսի 17-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի: Վերջինս երեկ կանչվել էր դատախազություն այն բանից հետո, երբ նույն օրը ավելի վաղ վագրը մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել էր տղամարդու վրա և սպանել նրան: Վագրը ազատության մեջ էր հայտնվել Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով:

Ինչպես հաղորդում է BBC-ն. վագրը, որ ավելի ուշ սպանվել է հատուկջոկատայիների կողմից, թաքնված է եղել կենդանաբանական այգու հարակից պահեստում:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ կենդանաբանական այգուց փախած կենդանիները չեզոքացվել են քաղաքի փողոցներից և քաղաքացիների համար որևէ վտանգ չեն ներկայացնում:

Երեկվա միջադեպից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներողություն է խնդրել Վրաստանի բնակչությունից ավելի վաղ տարածած ապատեղեկատվության համար՝ նշելով, որ տեղեկատվությունը տրամադրել էր կենդանաբանական այգու ղեկավարությունը:

Գուրիելիձեն ևս ընդունել է տեղի ունեցածի մեջ իր պատասխանատվությունը:

«Ցավոք վագրը, որը համարվում էր սպանված, պարզվեց՝ թաքնված է եղել: Ես գիտակցում եմ, որ պետական մարմինները տեղեկատվությունը տարածել են իմ տրամադրած տվյալների հիման վրա: Իմ ասածներից հետո՝ նրանք որոշել են, որ վտանգ չկա, իհարկե սա իմ մեղքն է»,- ասել է նա:

Այս հայտարարությունից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են կառավարություն շենքի մոտ՝ իրենց աջակցությւոնը հայտնելու Գուրիելիձեին:

Նրան նշել են, որ Գուրիելիձեն որևէ բանում մեղավոր չէ, և տեղի ունեցածի պատասխանատուն կառավարությանն է:

Ավելի ուշ արտակարգ շտաբի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Գուրիելիձեի ձերբակալման մասին տեղեկությունները զրպարտություն են: Նիստին ներկա է եղել նաև անձամբ Գուրիելիձեին, որը դատախազությունում հարցաքննվել է որպես վկա:

Նա տեղեկացրել է, որ կենդաբանական այգու բնակիչներից ներկայում հայտանբերված չէ մեկ վագր և բորենի:

Թբիլիսիում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղը խլել է մարդու կյանք:

Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ էին անցել քաղաքի մի շարք փողոցներ, նկուղներ, առաջին հարկերի բազմաթիվ տներ, ինչպես նաև գետնանցումներ: Ջրհեղեղի պատճառով ազատության մեջ էին հայտնվել Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիները: Ջրհեղեղի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 45 միլիոն դոլար:

Մեկնաբանել