Ջրհեղեղ Բաթումիում. երկաթուղու աշխատանքը չի խափանվել

BatumiԲաթումիի հորդառատ անձրևները չեն խափանել երկաթուղու աշխատանքը, Երևան-Բաթումի-Երևան գնացքն աշխատում է՝ ըստ չվացուցակի, ՍիվիլՆեթին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 25-ին հորդառատ անձրևի և 4-բալանոց փոթորկի պատճառով Վրաստանի երրորդ խոշորագույն քաղաք Բաթումին հեղեղվել է, բնակչության մի մասը մնացել է առանց լույսի:

Թբիլիսիից և Քութայիսիից փրկարարական ջոկատներ են ուղարկվել Բաթումի, հեղեղվել են քաղաքի փողոցները, շենքերի առաջին հարկերն ու երկաթուղային կայարանը:

Բաթումիի Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ վերջին մի քանի ժամերին գրանցվել են տասնյակ կանչեր՝ օգնության խնդրանքով:

Մեկնաբանել