Դատավորը չքննարկեց դատաքննությունը վերսկսելու Գասպարիի պաշտպանների միջնորդությունը

TH_Vardges-GaspariԴատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ մեղադրվող ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը չքննեց պաշտպանական կողմի միջնորդությունը դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ։ Նախորդ նիստերից մեկի ժամանակ դատավորն առանց ամբաստանյալի ու նրա պաշտպանների ներկայության ուսումնասիրել էր գործով ձեռք բերված ապացույցներն ու անցել դատական վիճաբանությունների փուլ։

«Դատավորը պարտավոր է քննել մեր միջնորդությունները և կա՛մ բավարարել, կա՛մ մերժել դրանք։ Նա անհասկանալի գործողություններ է իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Նախորդ նիստին դատավոր Բաղդասարյանը նաև Գասպարիին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ այդ որոշումն ապօրինի է։

«Դուք չունեիք տեղեկություններ, թե արդյոք Գասպարին մասնակցելու է, թե չի մասնակցելու այդ նիստին, հետևաբար բերման ենթարկելու որոշումը ոչ այլ ինչ է, քան հերթական կամայականություն, հայեղոցական լիազորությունների կամայական իրացում, որոնցով խախտել եք հերթական անգամ մեր վստահորդի իրավունքները»,- դիմելով դատավորին՝ հայտարարեց Եգորյանը։

Քանի որ դատարանը քննության չառավ դատաքննությունը վերսկելու միջնորդությունը, փաստաբանները ստիպված եղան միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար։ Թեև նրանք 12 աշխատանքային օր էին խնդրում դատարանից, Նելլի Բաղդասարյանն ընդամենը մեկ օր ժամանակ տրամադրեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը, որի ընթացքում սպասվում է, որ Գասպարիի փաստաբաբնները կներյանանան պաշտպանական ճառով։

Մեկնաբանել