«Այց առաջին քրիստոնյա երկիր». Հռոմի պապի այցի կարգախոսը

Pope Francis embraces Catholicos of All Armenians Karekin II during a mass on the 100th anniversary of the Armenian mass killings, in St. Peter's Basilica at the VaticanՀաստատվել են հունիսի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այցի տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է. «Սբ Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն»,- ասված է տարբերանշանի նկարագրության մեջ:

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթողիկե եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:

Print

***

Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան. 2001թ. Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Պապ Ֆրանցիսկոսի այցի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իտալական La Stampa պարբերականը այս տարվա փետրվարին գրել էր, որ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը ծրագրվում է սեպտեմբերին` նշելով, որ այցի շրջանակում կանգառներ են նախատեսվում նաև Վրաստանում և Ադրբեջանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստան այցը կայանալու է հունիսի 24-26-ին: Ըստ La Stampa-ի` Վրաստան և Ադրբեջան այցը նախատեսված է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը:

Մեկնաբանել